Լուի Բուլյե
Լուի Բուլյե ֆր.՝ Louis-Hyacinthe Bouilhet | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Louis Hyacinthe Bouilhet |
Ծնվել է | մայիսի 27, 1821[1][2] |
Ծննդավայր | Cany-Barville |
Վախճանվել է | հուլիսի 18, 1869[3][4][2] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Ռուան, Ֆրանսիա |
Գերեզման | Cimetière monumental de Rouen |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, գրող, գրական քննադատ և գրադարանավար |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Պիեռ Կոռնելի դպրոց |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ և պառնասիանիզմ |
Պարգևներ | |
Louis Bouilhet Վիքիպահեստում |
Լուի Հիացինտ Բուլյե (ֆր.՝ Louis Hyacinthe Bouilhet, մայիսի 27, 1821[1][2], Cany-Barville - հուլիսի 18, 1869[3][4][2], Ռուան, Ֆրանսիա), ֆրանսիացի բանաստեղծ և դրամատուրգ։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է զինվորական բժշկի որդի, գերազանց ավարտել է Ռուանի քոլեջի դասական գիտությունների դասընթացը։ Այնտեղ էլ ծանոթացել է Գյուստավ Ֆլոբերի հետ։ Սկզբում նա ուսումնասիրել է վիրաբուժություն, բայց շուտով թողել է այն ու սկսել դասավանդել հունարեն և լատիներեն՝ միաժամանակ ողջ ազատ ժամանակը նվիրելով գրական գործունեությանը։
Նրա առաջին ստեղծագործությունը «Meloenis» պոեմն է։ Մեկ այլ ստեղծագործության մեջ՝ վերնագրված «Les Fossiles», Բուլյեն ձգտել է բանաստեղծական ձևով նկարագրել երկրագնդի երկրաբանական ձևափոխումների տարբեր դրվագները։ Դրանք բոլորը միասին հրատարակվել են «Festons et Astragales» վերտառությամբ (1859)։
Բայցևայնպես, Բուլյեին առավելապես ճանաչում են բերել նրա բեմական ստեղծագործությունները՝ դրամաները․
- «Madame de Montarcy» (1856),
- Մեծ հաջողություն ունեցած «Hélène Peyron» (1858, տեքստը Գալլիկայում է[5]),
- «Dolores» (1862),
- «Faustine» (1864),
- «Conjuration d’Amboise» (1866),
- «L’Oncle Million» կատակերգությունը՝ կազմված բանաստեղծություններից։
1869 թվականին, արդեն բացարձակապես հիվանդ, նա ավարտել է «Մադմուազել Աիսե» նոր դրաման (Mademoiselle Aïssé, տեքստը Գալլիկայում է), բայց «Le Sexe faible» կատակերգությունը և «Le Coeur а droite» ֆեերիան, սկսված Ֆլոբերի հետ համագործակցությամբ, մնացել են անավարտ։ Վերջինս (Ֆլոբերը) հավաքել է Բուլյեի բոլոր չհրատարակված քնարական ստեղծագործությունները հետմահու հրատարակությունումո՝ վերնագրված «Dernières Chansons» (1872, տեքստը Գալլիկայում է) և համոզել Ռուանի քաղաքացիներին՝ Բուլյեի ոչ մեծ հուշարձանը կանգնեցնել տեղի գրադարանի թանգարանի պատին, որտեղ Բուլյեն որոշ ժամանակ գրադարանավար է եղել։
Հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նրա ստեղծագործությունների ժողովածուն՝ հրատարակված Լեմերի կողմից (1881)
Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Флобер, «Notice» при упомянутом издании; Du Camp, «Souvenirs littéraires» (1882)
- De la ville de Mirmont, «Le poète Louis Bouillhet, étude» (1888)
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժորժ Բիզե, Ապրիլյան երգ՝ գրված Լուի Բուլյեի բանաստեղծության հիման վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ «Галлика» (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 24.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Բուլյե» հոդվածին։ |
|
- Մայիսի 27 ծնունդներ
- 1821 ծնունդներ
- Հուլիսի 18 մահեր
- 1869 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրադարանավարներ